
Վնասվել են պտղատու ծառեր

Մայիսի 31-ին, ժամը 16.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձոր մարզի Արտաբույնք գյուղի պտղատու ծառերը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը:
Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզաբանելու համար:
Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
ԱԻՆ