
Ստամբուլում բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանների միջև (լուսանկարներ, տեսանյութ)

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել «Թաքսիմի» այգու ավերման դեմ հանդես եկող ցուցարարների և ոստիկանության միջև: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:
Դա տեղի ունեցել այն բանից հետո, ինչ «Թաքսիմ» հրապարակում են հավաքվել հազարավոր մարդիկ և հրաժարվել են ցրվել: Ակցիային մասնակցել են մեծ թվով լրագրողներ ու պատգամավորներ: