
Վրացի հոգևորականները Թբիլիսիի գեյ-շքերթի ժամանակ իրենց պահվածքը որակել են որպես «Աստծու կամք»

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի հոգևորականաներ, վարդապետ Անտիմոզ Բիչինաշվիլին և վանահայր Իոտամ Բասիլաեն հրաժարվում են ընդունել իրենց մեղավորությունը՝ կապված մայիսի 17-ին Թբիլիսիում անցկացված գեյ-շքերթի մասնակիցների վրա հարձակվելու հետ:
Նրանք իրենց պահվածքը որակել են որպես «Աստծու կամք». «Մեզ մեղադրում են այդ ակցիայի տապալումը կազմակերպելու և դրա մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Սակայն մենք չենք հանդիսացել կազմակերպիչներ, ամն ինչ ստացվել է ինքնաբուխ: Հավանաբար, դա եղել է Աստծու կամքը: Եթե եղել է որևէ կազմակերպիչ, ապա դա Հիսուս Քրիստոսն է»:
Թբիլիսիի քաղաքային դատարանը հոգևորականների գործը դիտարկելու է հուլիսի 15-ից: Ներկայումս հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածով (հանրահավաքներ անցկացնելու իրավունքի ոտնահարում), որը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարվա ազատազրկում: