Բաժիններ՝

Հունաստանի պետական հեռուստաալիքը երեկոյան լուրերի ժամանակ սխալմամբ ցուցադրել է պոռնոֆիլմ (տեսանյութ)

Gazzetta.gr-ի փոխանցմամբ՝ Հունաստանի պետական հեռուստաալիքը նորությունների երեկոյան թողարկման ժամանակ ցուցադրել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմ:

Մեկ այլ հեռուստաալիքով ցուցադրվող պոռնո տեսարանը սխալմամբ հայտնվել է հաղորդավարի թիկունքում: Հանրային հեռուստատեսության հետ պատահած այդ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան:

Այն լայն քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում, իսկ You Tube վիդեոհոսթինգում տեղադրված տեսանյութն արդեն իսկ ունի ավելի քան 125.000 դիտում:

Այն ժամանակ, երբ հույն հեռուստադիտողները դիտել են սեքսուալ տեսարանը, հաղորդավարն անվրդով տեսքով պատմել է, որ ֆինանսավորման կրճատման պատճառով հեռուստաընկերությունը կարող է ժամանակավորապես փակվել մոտ ժամանակներս:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031