Բաժիններ՝

Ֆելիքս Ցոլակյանը՝ անօթևանների, կրիմինալի, գազի գնի և արտագաղթի մասին

Այս տարի Շիրակի մարզում նախատեսվում է ամբողջությամբ լուծել անօթևանների խնդիրը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտեց, որ շենքեր են կառուցվելու Գյումրիում, Ախուրյանում, Մարալիկում, և երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 700 անձինք կստանան բնակարաններ:

Մարզպետի խոսքով՝ տնակների հետ կապված ուրիշ խնդիր կա. տնակներում ապրում են ոչ միայն երկրաշարժից անօթևան մնացածները, այլ հիմնականում «ուրիշ մասսա է՝ ընտանիքներից բաժանված, նոր ընտանիքներ ստեղծած, այլ գյուղերից եկածներ, որոնք քանակն ավելացնում են», կա նաև մի խումբ, որոնց հետ կապված խնդիրները վերաբերում են փաստաղթղթերի անլիարժեքությանը, կամ բացակայում են մարզից, որը հետագայում կպարզվի:

Ֆ.Ցոլակյանը հրաժարվեց խոսել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կապված թեաներով: Անդրադառնալով մարզում կրիմինալի առկայությանը՝ մարզպետը վստահեցրեց, որ այն ավելի շատ չէ, քան Երևանում:

Հարցին՝ գազի թանկացումը կարո՞ղ է ազդել արտագաթի ավելացման վրա, Շիրակի մարզպետը պատասխանեց. «Ամեն մի վատ երևույթ իր ազդեցությունն անպայման թողնում է արտագաղթի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս