
Անգելա Մերկելը սխալմամբ Ֆրանսուա Օլանդին անվանել է Ֆրանսիայի նախկին նախագահներից մեկի անունով (տեսանյութ)

Ֆրանսիական Europe1 ռադիոկայանի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շփոթել է Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի անունը և նրան անվանել է Ֆրանսիայի նախկին նախագահներից (նույնպես սոցիալիստ) Ֆրանսուա Միտերանի (1981-1995) անունով:
Միջադեպը գրանցվել է Փարիզում երկու երկրների առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Մերկելը ներողություն է խնդրել և արագորեն ուղղել է իր սխալը, որը Ֆրանսիայի նախագահի մոտ ժպիտ է առաջացրել: Ֆրանսիական ԶԼՄ-ներն այս միջադեպը շատ ավելի լայնորեն են լուսաբանել, քան՝ գերմանական ԶԼՄ-ները:
Անգելա Մերկելը պաշտոնական այցով Փարիզ է ժամանել մայիսի 30-ին՝ քննարկելու համար եվրոգոտու հետագա զարգացումը, գործազրկության դեմ պայքարը և մրցունակության բարձրացումը: