Բաժիններ՝

«Հզբոլլահը» պատրաստվում է Ասադի բանակի հետ Հալեպի համար առաջիկա խոշոր ճակատամարտին

Լիբանանյան Akhbar Press պարբերականի փոխանցմամբ՝ «Հզբոլլահը» հատուկ նշանակություն չի տալիս «Ալ-Քուսեյրի» համար մղվող ճակատամարտին և դա դիտարկում է որպես «Հալեպի համար մեծ ճակատամարտ տանող պիկնիկ»:

Այս մասին հայտնել են «Հզբոլլահում» պարբերականի ունեցած աղբյուրները: Վերջիններիս պնդմամբ՝ «Հզբոլլահը» պատրաստվում է սիրիական բանակի հետ համատեղ մեծ ճակատամարտ մղել Թուրքիայի սահմանի մոտ:

Այդ ճակատամարտի նպատակը ջիհադական խմբավորումներին Թուրքիայում իրենց մատակարարման հիմնական բազաներից կտրելն է և Թուրքիայից Սիրիայի տարածք ահաբեկիչների մուտք գործելը կանխելը:

Աղբյուրը չի հայտնել կոնկրետ օպերացիայի մասին, ինչպես նաև այն մասին, թե սիրիական բանակի ու «Հզբոլլահի» որ ստորաբաժումներն են մասնակցելու դրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031