ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի նիստում քննադատել են Ադրբեջանին

Ադբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 27-31-ին Ժնևում տեղի ունեցած ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի նիստում քննադատել են Ադրբեջանին՝ կապված քաղաքացիական ազատությունների սահմանափակման հետ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում քաղաքական ազատությունների խախտման կապակցությամբ:

Ադրբեջանին քննադատել է նաև ՄԱԿ-ի՝ խաղաղ և ազատ հանրահավաքների գծով հատուկ զեկուցող Մաինա Կիյասին: Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանի օրենսդրությունում կատարված վերջին ուղղումները սահմանափակել են արտասահմանից երկրի հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031