Ինչ ունեցված է կուտակել Մոսկվայի քաղաքապետը
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի եկամուտը 2012 թվականին կազմել է 5.32 միլիոն ռուբլի (մոտ 177 հազար դոլար), որը 4.9%-ով ավելին է, քան 2011 թվականի եկամուտը։ Այս մասին հաղորդում է քաղաքապետի և մայրաքաղաքի կառավարության պաշտոնական կայքը։
Սոբյանինի կինը նախորդ տարվա ընթացքում ունեցել է 42 հազար ռուբլու եկամուտ։
Ամուսինների համատեղ սեփականության իրավունքով ունեն 118քմ մակերով բնակարան՝ ավտոտնակով։ Բացի այդ, քաղաքապետն այս պահին օգտագործում է ավելի քան 300քմ մակերես ունեցող բնակարան։ Տրանսպորտային միջոցներ ամուսինները չեն հայտարարագրել։