Բաժիններ՝

Հայաստանում կա ավելի քան 34 հազար աթեիստ

Հայաստանում 2011 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով՝ ՀՀ բնակիչներից 34 373-ը իրենց չեն համարել որևէ կրոնի, եկեղեցու կամ ուղղության հետևորդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

10 941 հոգին հրաժարվել են պատասխանել դավանանքին վերաբերող հարցին, իսկ 76 273-ը չեն ցանկացել նշել, թե որ կրոնական ուղղության հետևորդ են։

Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների թիվը 2 797 187 է։

Կրոնական մյուս ուղղությունները ունեն հետևյալ պատկերը։

Կաթոլիկ – 13 996

Ուղղափառ – 7 587

Նեստորական – 1 733

Ավետարանական – 29 280

Եհովայի վկա – 8 695

Բողոքական – 773

Մորմոն – 241

Մոլոկան – 2 874

Շար-Ֆադինական – 23 374

Հեթանոսական – 5 416

Մահմեդական – 812

Այլ (Հուդայական և այլն) – 5 299

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս