Բաժիններ՝

Թբիլիսիում մահացել է «օրենքով գող» Շոթա Օթիաշվիլին

primecrime.ru կայքի հաղորդմամբ՝ Թբիլիսիում մահացել է «օրենքով գող» 85-ամյա Շոթա Օթիաշվիլին: Կայքը տեղեկացնում է, որ վերջինս մահացել է հայազգի «օրենքով գող» Ռաֆիկ Խոյեցյանի (առավել հայտնի է Խոյ մականունով) մահվան օրը: Շոթա Օթիաշվիլիի հուղարկավորությունն, ի տարբերություն Խոյի, անցել է առավել փոքր միջավայրում՝ ամենամոտ անձանց ներկայությամբ: Շոթա Օթիաշվիլիին հողին են հանձնել ապրիլի 25-ին:

Ըստ կայքի՝ իր տարիքով Շոթա Օթիաշվիլին զիջում էր միայն՝ այժմ ողջ օրենքով գող Գոգա Չիկովանիին: Նույնիսկ օրենքով գողերի համար ամենադժվար ժամանակաշրջանում՝ Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարության շրջանում, վերջիններս չեն լքել Վրաստանի տարածքը, և Ոստիկանության համար անհասանելի են եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս