Բաժիններ՝

Որտեղի՞ց են «պեղում» Հայաստանի ընտրողներին

ՀՀ պաշտոնական վիճակագրության ցուցանիշների անգամ թռուցիկ դիտարկումը կարող է մարդուն տարակուսանքի մեջ գցել, եթե այդ ցուցանիշը համադրի ընտրողների թվի հետ։

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում 2011 թվականի հոկտեմբերին անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 3 018 854 մարդ։

Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է ներկայացրել բնակչության թվի վերաբերյալ՝ ըստ սեռատարիքային կազմի։

Եվ այսպես, հետևյալ տարիքային խմբերում վիճակագրությունն այսպիսին է

0-4 տարեկան – 207 572 քաղաքացի

5-9 տարեկան – 179 929 քաղաքացի

10-14 տարեկան – 178 637 քաղաքացի

15 – 19 տարեկան – 233 075 քաղաքացի

Ստացվում է, որ 0-19 տարեկան քաղաքացիների թիվը 799 213 է։

Եթե 19 տարեկաններին բացառենք, ապա կստացվի, որ Հայաստանում անչափահաս բնակիչների թիվը (0-18 տարեկան)  նվազագույնը 750 հազար է։

Եթե բնակչության թվից հանենք անչափահասներին, ապա կստացվի, որ 2011 թվականի հոկտեմբերին Հայաստանում չափահաս՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը չի գերազանցում 2 270 հազարը։

Այս թվից էլ հանենք 2012 ընթացքում արտագաղթածներին, անաշխատունակներին, ընտրական իրավունքից զրկաված անձանց, ապա հնարավոր ընտրողների թիվն ավելի կպակասի։

Մինչդեռ հիշեցնենք, որ ՀՀ նախագահական ընտրություններին ոստիկանությունը հայտարարել էլ ընտրողների թիվ՝ 2 505 000։

Այսինքն՝ ընտրողների հայտարարված թիվը մի քանի հարյուր հազարով գերազանցում է իրական, հնարավոր ընտրողների թիվը։ Հասկանալի է, որ փորձել են և շարունակելու են փորձել  այս տարբերության համար տարբեր հիմնավորումներ գտնել, սակայն շարունակվող արտագաղթի պայմաններում այդ հիմնավորումները գնալով ավելի պակաս համոզ են հնչում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս