Բաժիններ՝

5 տարեկան տղան սպանել է 2 տարեկան քրոջը… սեփական զենքով

ԱՄՆ-ում 5 տարեկան տղան կրակել է իր 2-ամյա քրոջ վրա՝ հատուկ երեխաների համար թողարկվող «My First Rifle» (իմ առաջին հրացանը) հրացանով։

Տղան խաղալու ժամանակ պատահաբար կրակել է իր լրոջ՝ Կարոլին Սթարկզի ուղղությամբ։

Աղջկան հասցրել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը. երեխան մեկ ժամ անց մապացել է։
Դատաքննիչ Գարի Ուայթը պատմել է, որ Crickett ընկերության արտադրության հրացանը տղան ստացել էր անցյալ տարի՝ որպես նվեր։

0.22 միլիմետրանոց հրացանը ըստ էությնա իսկական հրազեն է, պարզապես՝ չափսերը փոքր են։

Քննիչը պատմել է, որ ծնողները այն պահում էին տան անկյուններից մեկում։ Երեխաների մայրը դեպքի օրը տունը մաքրելիս է եղել և պատահաբար բաց է թողել պահարանի դուռը, որտեղ դրված է եղել զենքը։

Այնուհետև ընդամենը երեք րոպեով դուրս է եկել բակ, և հենց այդ ընթացքում էլ տեղի է ունեցել ողբերգությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս