Նա խոստովանել է, որ հունվարի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տանը, կոտրված աթոռի փայտով ծեծի է ենթարկել հորը` Ժորա Սարգսյանին, և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Դրանք խնդիրներ են, որոնք օբյեկտիվ պատճառներով չկարողացանք հինգ տարիների ընթացքում կատարել, և այդ առումով նոր բան պետք չէր բստրել: Այն, ինչ ասել ենք՝ հնարավոր չի եղել իրականացնել, և հիմա պետք է փորձենք ևս մեկ անգամ:
Հոլանդիայի գավաթի «Դեն Բոշ» – «ԱԶ Ալկմար» քառորդ եզրափակիչ հանդիպումը (0։5) կանգնեցվել է 2-րդ խաղակեսում տանտերերի երկրպագուների կողմից հնչեցված ռասիստական արտահայտությունների պատճառով։
Խնայողությունների առկայության ցուցանիշով ԵՄ-ում առաջատարը Լյուքսեմբուրգն է, որի բնակիչների 89 տոկոսն ունի խնայած գումար, իսկ հետնապահը Ռումինիան է՝ 48 տոկոս:
Կերիի օգտին քվեարկել է 94 սենատոր, իսկ դեմ՝ երեքը:
Անդրանիկ Զատիկյանը սպանվել է թունավորման միջոցով: Այս կարծիքին են Զատիկյանի հարազատներից ոմանք:
ԱԷՄԳ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջիլ Թյուդորը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ը տեղեկություններ չունի իրանական «Ֆորդու» օբյեկտում պայթյունի գրանցման մասին:
Վթարի հետևանքով երեք հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
ԱՄՆ վարչակազմը արդյունավետ չի համարում ներկայումս երկրում գտնվող 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների արտաքսումը:
Թոշակառուն խոստացել է չվնասել երեխային:
Աբովյան քաղաքում, ասում են, որ նա կողմնակիցներին պատվիրել է այդ տարածքից Ս. Սարգսյանի համար 90 տոկոս ձայն ապահովել։ Ավելին` պարտավորվել է այդ տարածքի նախընտրական ծախսերն անձամբ հոգալ։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի տեղափոխությունը «Միլան»։
SOCAR-ը պլանավորել է այս տարի Վրաստան արտահանել 850 միլիոն խորանարդ մետր գազ:
Երևանի «բեռնաթափումը» անհրաժեշտ է սկսել, թերևս, Երևանի Կենտրոնի բեռնաթափումից։ Այս ամենով հանդերձ` չի կարելի հերքել, որ մարզերը խթանելու համար որոշ քայլեր արվել են։ Սակայն Երևանի բեռնաթափման և տարածքների համաչափ զարգացման ծրագրին խանգարում է ևս մի կարևոր գործոն` հայկական մտածելակերպը։
Վրաստանի Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն, քրեական հեղինակությունները չեն կարող գտնվել ազատության մեջ՝ մնալով Վրաստանի տարածքում:
Այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի դպրոցի շենքի բացման արարողությանը:
Այն ժամանակ Պաշտպանության նախարարության բյուջեն կազմում էր ընդամենը 50 միլիոն լարի (30 միլիոն դոլար), և այդ ժամանակներից ի վեր՝ այն աճել է մի քանի անգամ:
Չգիտեմ` ով կլինի նախագահ, բայց մշակույթի ոլորտի խնդիրները մեկ օրվա լուծում չեն պահանջում: Հայաստանում նախագահի ինստիտուտը ձևավորված չէ: Գալիս են նոր նախագահներ, և նրանք այդ ընթացքում դառնում են արարողակարգային ֆիգուրներ:
Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում հարգել ազատ արտահայտվելու ու հանրահավաքներ անցկացնելու քաղաքացիների ազատությունը:
«Ուզում եմ հատ-հատ նշել 1994-1995 թվականներին կառուցված ձեռնարկությունների մասին. «Ստրոմմաշինա», հիմա ինչ վիճակում է՝ չգիտեմ, արդուկների գործարանը, Մայիսյան կաթսայատունը, որն Անդրկովկասի հրաշքն էր, ապակու գործարանը»։
Ինչպես երեկ հայտնել է Il Giornale պարբերականի լրագրող Տոնի Դամաշելին, ինքն անձամբ է զրուցել Ժոզե Մոուրինյոյի հետ, ով հայտարարել է, որ սա իր վերջին մրցաշրջանն է Մադրիդում։
«Սարի թաղում նախօրեին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պատասխանատուն»։
«Իրականում առանց որևէ դիտորդների էլ թացն ու չորը ջոկելը բավականին հեշտ է։ Սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում վատն է, ու պատճառը ոչ թե 2008-2009 թվականների միջազգային ճգնաժամն է, ինչպես ուզում է ներկայացնել իշխանությունը, այլ իր՝ իշխանության ապաշնորհ և կոռումպացված լինելը։ Մյուս կողմից՝ սուտ է, որ այս ընտրարշավն անցնում է ոչ մրցակցային, պասիվ պայմաններում»։
«Նախորդ օրը Նժդեհի ֆիլմի էլիտար դիտման եկած Սերժ Սարգսյանը ձեռքը երկարացրել էր դեպի մեջտեղի շարքը` Դալլաքյանին բարևելու, և բոլորը տեսել էին, որ Վիկտորն արդեն վերադարձել է»:
«ԲՀԿ անդամ, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն իրեն պատկանող «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին և ողջ աշխատակազմին հանձնարարել է պատրաստվել ընտրություններին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրելու համար»։
«Երեկ ՀՀ կենտրոնական բանկը տարածեց պաշտոնական մի անշուք հաղորդագրություն այն մասին, որ շաբաթ օրը Դիլիջանում բացվել է ԿԲ-ի «ուսումնահետազոտական կենտրոնը», որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը»։
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր շարունակելու է հանդիպումները Լոռու մարզում:
«Վարդանիկի՝ Վարդան Ղուկասյանի ստվերը դեռ հետապնդում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Վերջերս քաղաքում անեկդոտանման պատմություն է տարածվել»։
«Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի դահլիճում նախագահը պատմեց Երևանում տարածված մի անեկդոտ, հավելելով՝ գիտի, որ լրագրողներն իր խոսքը տարածելու են»։
«Բացի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից, մյուս թեկնածուները չեն անդրադարձել նաև 2008թ. մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանը»։