Բաժիններ՝

«24-ժամյա հոսանքի հարցը ես եմ լուծել». մամուլ

«Երեկ Գյումրիում անդրադառնալով իր վարչապետության տարիներին, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը նշել է. «Ոչ մի բան չի կազմաքանդվել Գյումրիում, վարչապետության տարիներին լուծել եմ 24-ժամյա հոսանքի հարցը, թող ինձնից առաջ լուծեին, հիմա մութ ու ցուրտ տարիները չեն։ Առաջին վարկը՝ 28 մլն դոլար, վերցրել եմ, Գյումրի քաղաքը թափով կառուցվել է։

Ուզում եմ հատ-հատ նշել 1994-1995 թվականներին կառուցված ձեռնարկությունների մասին. «Ստրոմմաշինա», հիմա ինչ վիճակում է՝ չգիտեմ, արդուկների գործարանը, Մայիսյան կաթսայատունը, որն Անդրկովկասի հրաշքն էր, ապակու գործարանը։

Այս գործարանները կառուցվել են, սարքավորումները մեջն են դրվել։ Անհամեմատելի է Վանաձորն ու Գյումրին, երբ ես իմ վարչապետության տարիներին Վա նաձորում միայն ճշգրիտ հաստոցների գործարանն եմ վերակառուցել, բայց 10 օրը մեկ այցելել եմ Գյումրի»»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031