Բաժիններ՝

Բարաք Օբաման պատրաստ է ԱՄՆ քաղաքացիություն շնորհել 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է ներգաղթի հետ կապված բարեփոխումների նախագիծը, որի շրջանակներում ապօրինի ներգաղթյալները հնարավորություն կունենան ստանալ ԱՄՆ քաղաքացիություն՝ սակայն որոշակի պայմանների պահպանման դեպքում:

Օբամայի այս բարեփոխումը բաղկացած է չորս մասից՝ ԱՄՆ սահմանների ամրապնդում, փաստաթղթեր չունեցող աշխատակիցներ վարձող ընկերությունների դեմ միջոցների ձեռնարկում, ապօրինի ներգաղթյալներին քրեական պատասխանատվության ենթարկում՝ նախքան քաղաքացիություն ստանալը (այսինքն նրանցից պահանջել հարկերի ու տույժերի վճարում, անգլերենի ուսում, կենսագրական տվյալների ստուգում):

Օբաման իր այս բարեփոխումների մանրամասների մասին բարձրաձայնել է երեկ Լաս Վեգասում ունեցած ելույթում: ԱՄՆ վարչակազմը արդյունավետ չի համարում ներկայումս երկրում գտնվող 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների արտաքսումը: Բարեփոխման առաջադրանքը կայանում է նրանում, որ ներգաղթյալներին հարկադրի դուրս գալ ստվերից և դառնալ երկրի բարեխիղճ բնակիչներ:

ԱՄՆ վարչակազմը վստահ է, որ եթե ապօրինի ներգաղթյալներն անցնեն բոլոր ստուգումները, ցուցադրեն լեզվի իմացությունը և վճարեն հարկերն ու տուրքերը, ապա կկարողանան ստանալ ամերիկյան անձնագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս