ԱԷՄԳ-ը նույնպես չի հաստատել իրանական միջուկային օբյեկտում պայթյունի գրանցվելը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ը հաստատել է իրանական կողմի այն հայտարարությունը, թե պայթյուն տեղի չի ունեցել ստորգետնյա «Ֆորդու» միջուկային օբյեկտում: ԱԷՄԳ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջիլ Թյուդորը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ը տեղեկություններ չունի իրանական «Ֆորդու» օբյեկտում պայթյունի գրանցման մասին.
«Մենք հասկանում ենք, թե ինչու է Իրանը հերքել «Ֆորդուի» միջադեպի վերաբերյալ տեղեկատվությունը: Դա լիովին համընկնում է մեր դիտարկումների հետ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի նախկին անդամ Ռեզա Խալիլին ամերիկյան WND պորտալին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե իր տվյալներով երկուշաբթի պայթյուն է գրանցվել «Ֆորդու» օբյեկտում: Սակայն իրանական կողմը հերքել էր արևմտյան ԶԼՄ-ներում լայնորեն տարածված այդ տեղեկատվությունը: