Բաժիններ՝

Բալոտելիի տեղափոխությունը Միլան տխրեցրել է Մանչինիին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի տեղափոխությունը «Միլան»։

«Մենք միայն 2 օր ունենք, որպեսզի նրան փոխարինող գտնենք։ Այս պահին բարդ է լավ ֆուտբոլիստ գնել։ Դա հեշտ չէ, քանի որ ես կարևոր հարձակվող եմ կորցրել, իսկ մենք դեռ 14 ոչ սովորական հանդիպումներ ունենք անցկացնելու։

Մենք ցավում ենք, որ Մարիոն հեռացավ, քանի որ սիրում էինք նրան որպես ֆուտբոլիստի, և որպես մարդու։ Նրա հետ շատ մրցանակներ ենք նվաճել։ Եվ հասկանալի է, որ մենք հիմա տխուր ենք», – Մանչինիի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս