Ադրբեջանն այս տարի Ռուսաստան կարտահանի 2 միլիարդ խորանարդ մետր գազ

РБК-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) պլանավորել է 2013 թվականին Ռուսաստան արտահանել 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ համաձայն ռուսական «Գազպրոմի» հետ կնքած պայմանագրերի:

2012 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ ադրբեջանական գազի օրական արտահանումը Ռուսաստան կազմել է 4.6 միլիոն խորանարդ մետր: Մինչդեռ նույն թվականի հուլիսին այն կազմում էր օրական 4 միլիոն խորանարդ մետր:

SOCAR-ը պլանավորել է այս տարի Վրաստան արտահանել 850 միլիոն խորանարդ մետր գազ: Թուրքիան այս տարի «Շահ Դենիզ» գազային հանքավայրից կստանա 5.2 միլիարդ խորանարդ մետր:

2010 թվականի սեպտեմբերին «Գազպրումը» պարտավորվել էր տարեկան գնել 2 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, իսկ 2012 թվականի հունվարի 24-ին կողմերը ստորագրել էին հավելյալ համաձայնագիր, որով նախատեսվում էր, որ «Գազպրոմը» տարեկան գնելու է մինչև 3 միլիարդ խորանարդ մետր գազ:

Տեսանյութեր

Լրահոս