Բաժիններ՝

ԵՄ-ի յուրաքանչյուր երրորդ բնակիչը չունի սեփական խնայած գումար. BBC

Բրիտանական BBC ռադիոկայանի անցկացրած հարցախույզի համաձայն, ԵՄ-ի յուրաքանչյուր երրորդ բնակիչը չունի սեփական խնայողություններ, իսկ Իսպանիայի ու Իտալիայի քաղաքացիների կեսը ներկայումս ապրում է այն գումարով, որը նա ավելի վաղ պահել է «սև օրվա» համար:

Խնայողությունների առկայության ցուցանիշով ԵՄ-ում առաջատարը Լյուքսեմբուրգն է, որի բնակիչների 89 տոկոսն ունի խնայած գումար, իսկ հետնապահը Ռումինիան է՝ 48 տոկոս: ԵՄ-ի քաղաքացիների գրեթե կեսը (49 տոկոս) հայտարարել է, որ կարող է ունեցած միջոցներով ապրել միայն երեք ամիս, եթե դադարեն այլ աղբյուրներից ստացվող եկամուտները:

Իրենց բանկային հաշիվներում ունեցած գումարի չափից ամենաշատը գոհ են Գերմանիայում և Նիդերլանդներում, ուր նրանք կազմում են այդ երկրների բնակչության 46 և 47 տոկոսը: Ամենադժգոհը չեխերն են՝ 38 տոկոս, իսկ նրանց նախորդում են իտալացիներն ու իսպանացիները՝ 36 տոկոս: ԵՄ-ի բնակիչների 2/3-ը դժգոհել է, որ ստիպված է եղել կրճատել հագուստի, կոսմետիկայի ու հոբբիի վրա ծախսվող գումարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս