Բաժիններ՝

ԱՄՆ սենատը հաստատել է Ջոն Կերիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է Ջոն Կերիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում: Կերիի օգտին քվեարկել է 94 սենատոր, իսկ դեմ՝ երեքը: Կերիի գործընկերները սկսել են նրան շնորհավորել քվեարկության արդեն կեսից, որի ելքը հայտնի է եղել ի սկզբանե:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետքարտուղարի պաշտոնում սենատոր Ջոն Կերիի թեկնածությունը ներկայացրել էր նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին: ԱՄՆ նախկին նախագահական թեկնածու Կերին աշխարհում ամենահարգարժան ու ճանաչված արտաքին քաղականության ուղղվածությամբ ամերիկացի մասնագետներից մեկն է:

69-ամյա Կերին արդեն մի քանի շաբաթ է, ինչ պատրաստվում է իր նոր աշխատանքին՝ պետքարտուղարի պաշտոնում փոխարինելով Հիլարի Քլինթոնին, ով որոշել է լքել իր պաշտոնը Բարաք Օբամայի նախագահական առաջին ժամկետի ավարտից հետո: Քլինթոնն իր ենթականերին հրաժեշտ է տալու փետրվարի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս