Վերջին տարիների ամենամութ գործարքը. մամուլ
«Երեկ ՀՀ կենտրոնական բանկը տարածեց պաշտոնական մի անշուք հաղորդագրություն այն մասին, որ շաբաթ օրը Դիլիջանում բացվել է ԿԲ-ի «ուսումնահետազոտական կենտրոնը», որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը։ Բուն բացման արարողությունը տեղի է ունեցել, գրեթե ընդհատակյա ռեժիմում։ Արարողության մասին չեն եղել աշխարհացունց ռեպորտաժներ, և ընդհանրապես, դրան մասնակցել են խիստ սահմանափակ թվով և հատուկ ընտրված ԶԼՄ-ներ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Եվ ուրեմն ինչն է այստեղ տարօրինակ՝ ինչու այդքան անշուք և կիսագաղտնի։ Խնդիրն այն է, որ այդ «կենտրոնը» վերջին տարիների իրականացված ամենամութ գործարքներից մեկն է։ Կենտրոնական բանկը, պարզապես, չի ուզում շատ «ռասկրուտկա անել», որ դրա շինարարության վրա ծախսվել է ավելի քան 70 միլիոն դոլար։ Ընդ որում, գումարը սկսել են հատկացնել ամենածանր ճգնաժամային տարում՝ 2009 թվականին։ Դիլիջանում նման շենք, նման արժողությամբ կառուցվել է այն դեպքում, երբ Երևանի Հանրապետության հրապարակի վրա գտնվող հսկայական կոթողը՝ ԱԳՆ-ի շենքը վաճառվում է ընդամենը 52 միլիոն դոլարով։ ԿԲ-ն չի ուզում նաև «ռասկրուտկա անել», թե ի վերջո, ում էր պետք և ինչ նպատակով է 3 հեկտար տարածքի վրա կառուցվել այդ կենտրոնը»։