Բաժիններ՝

Ոչ մի թեքնածու նախընտրական ծրագրերում չի անդրադարձել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում չեն անդրադարձել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը, այնինչ նախկինում նախագահի ընդդիմադիր թեկնածուները՝ 2003-ին Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը, խոստացել էին ընտրվելու դեպքում անդրադառնալ այդ ոճրագործության լիարժեք բացահայտմանը։

Բացի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից, մյուս թեկնածուները չեն անդրադարձել նաև 2008թ. մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանը։ Ու եթե 1999թ. հոկտեմբերի 27-ին ազգային անվտանգության նախարարի, իսկ 2008թ. մարտի 1-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի լռությունը հասկանալի է, ապա հատկապես ընդդիմադիր թեկնածուների դեպքում սա տարակուսանքի տեղիք է տալիս, մանավանդ որ և՛ հոկտեմբերի 27-ի, և՛ մարտի 1-ի էջերը շարունակվում են մնալ բաց»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս