
Սերժ Սարգսյանի անեկդոտը. մամուլ

«Երեկ Սերժ Սարգսյանն այցելեց Տավուշի մարզի Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններ։ Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի դահլիճում նախագահը պատմեց Երևանում տարածված մի անեկդոտ, հավելելով՝ գիտի, որ լրագրողներն իր խոսքը տարածելու են։
«Մեկը Լոս Անջելեսից զանգահարում է Երևան, ասում՝ բարև, ինչպե՞ս եք։ Ասում են՝ շնորհակալություն, լավ ենք։ Օվկիանոսից այն կողմ զարմանում են՝ կարո՞ղ է սխալ ենք ընկել դա Երևանը չէ»: Սերժ Սարգսյանն ասաց, որ պիտի կարողանանք տրամադրություն փոխել, տեսնել նաև լավը, դա հույս և հավատ է արթնացնում»,- գրում է «Առավոտ» օրաթերթը: