Այլևս չեմ կարող աշխատել Ռեալում. Մոուրինյոն Il Giornale-ի լրագրողին
Ինչպես երեկ հայտնել է Il Giornale պարբերականի լրագրող Տոնի Դամաշելին, ինքն անձամբ է զրուցել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, ով հայտարարել է, որ սա իր վերջին մրցաշրջանն է Մադրիդում։
«Անձամբ եմ խոսել Մոուրինյոյի հետ, և նա ասաց, որ պատրաստվում է լքել «Ռեալը»։ Մարզիչը նշեց, որ դա քաղաքական քայլ է՝ հավելելով, որ չի կարող շարունակել աշխատանքը «Ռեալում»։ Խոսելով քաղաքականության մասին նա ի նկատի ուներ այն մթնոլորտը, որ կա ակումբում, ինչպես նաև ակումբի որոշ աշխատակիցների, ֆուտբոլիտների և երկրպագուների։ Այդ ժամանակ ես նրան հարց ուղղեցի՝ արդյոք նա կցանկանար ղեկավարել ՊՍԺ-ն, Մոուրինյոն ասաց. «Հնարավոր է»», – ասել է Դամաշելին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը