Նժդեհի փողոցում բախվել են Մերսեդեսն ու Տոյոտա քեմրին. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 8:00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցում՝ «Վստրեչի կամուրջի» վրա բախվել են Երևանի բնակիչ 26 ամյա Ռոբերտ Հովսեփյանի վարած «Տոյոտա քեմրի» մակնիշի 11 AA 707 համարանիշի և Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի բնակիչ 49 ամյա Կարապե Կարապետյանի վարած Մերսեդես մակնիշի 09 ՍՍ 979 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի պատճառը ճանապարհի սառած լինելն է հանդիսացել, և պատկան մարմիններ միայն վթարից հետո են բարեհաճել աղ ու ավազ շաղ տալ ճանապարհին:
Նշվում է, որ վթարի հետևանքով երեք հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահվող տարածք: