
ԱՄՆ-ում թոշակառուն սպանել է դպրոցական ավտոբուսի վարորդին և պատանդ վերցրել վեցամյա երեխայի

Ամերիկյան ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ալաբամա նահանգի ոստիկանությունը պաշարել է այն շենքը, որում գտնվում է վեցամյա երեխային պատադն վերցրած զինված տղամարդը:
Իրավապահները հայտնել են, որ 65-ամյա թոշակառուն մոտեցել է 6-8 տարեկան երեխաներին տեղափոխող դպրոցական ավտոբուսին և պահանջել է, որ դպրոցականներից մեկը մոտենա իրեն: Երբ ավտոբուսի վարորդը հայտարարել է, որ ոչ ոքի թույլ չի տա դուրս գալ փողոց, թոշակառուն մի քանի անգամ կրակել է նրա վրա:
Բժիշկների հաղորդմամբ՝ վարորդը մահացել է ստացած վերքերից: Ապա զինված տղամարդն ավտոբուսից իր հետ տարել է մի դպրոցականի և փորձել է լքել դեպքի վայրը: Նա վեցամյա երեխայի հետ թաքնվել է մոտակայքում գտնվող եկեղեցում: Այժմ տվյալ շենքը շրջապատած ոստիկանությունը բանակցում է նրա հետ: Թոշակառուն խոստացել է չվնասել երեխային: