
Հոլանդիայում գավաթային հանդիպումը ռասիզմի պատճառով կանգնեցվել է

Հոլանդիայի գավաթի «Դեն Բոշ» – «ԱԶ Ալկմար» քառորդ եզրափակիչ հանդիպումը (0։5) կանգնեցվել է 2-րդ խաղակեսում տանտերերի երկրպագուների կողմից հնչեցված ռասիստական արտահայտությունների պատճառով։
«Դեն Բոշի» երկրպագուները կապիկներին հատուկ շարժումներ են արել և այլ ռասիստական դրսևորումներով հանդես եկել այն բանից հետո, երբ «ԱԶ Ալկմարի» սևամորթ ֆուտբոլիստ Ժոզի Ալտիդորը խփել է իր թիմի 4-րդ գոլը։
Այն բանից հետո, երբ գլխավոր մրցավարի և հանդիպման կազմակերպիչների զգուշացումներից հետո երկրպագուները չեն դադարեցել ռասիզմի դրսևորումները, մրցավարը թիմերին տարել է հանդերձարան։ Այնուամենայնիվ, մի քանի րոպե անց հանդիպումը վերսկսվել է, որից հետո հյուրերին հաջողվել է ևս մեկ գոլ խփել։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը