Բաժիններ՝

Արցախի նախագահի ընտրություններին կմասնակցի 3 թեկնածու

Հուլիսի 19-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցելու է երեք թեկնածու: Երեկ` հուլիսի 9-ին ավարտվում էր թեկնածուների` ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը, եւ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է միայն մեկ թեկնածուի` անկուսակցական Վալերի Սերգեյի Խաչատրյանի (1947թ.) դիմումը:
ԿԸՀ-ն հուլիսի 10-ին նիստ է գումարել, որի ընթացքում չեղյալ է հայտարարել նրա գրանցումը, ինչպես նաեւ հաստատել է քվեաթերթիկի միասնական նմուշը:
Այսպիսով, ընտրություններին մասնակցելու են երեք թեկնածուներ` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.):
Ըստ ԼՂՀ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի` քվեաթերթիկները կտպագրվեն հուլիսի 10-16-ին: Ընտրատեղամասերի հանձնաժողովների կնիքները կհանձնվեն տարածքային ընտրահանձնաժողովին հուլիսի 14-16-ը: ԼՂՀ-ի ընտրողների ընդհանուր քանակը կհրապարակվի հուլիսի 18-ին: Ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահներին կնիքները եւ քվեաթերթիկները կհանձնվեն հուլիսի 18-ին:
Քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 08:00-ից մինչեւ 20:00: Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս