Բաժիններ՝

Դեռեւս հիվանդանոցում են

Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը, ամենայն հավանականությամբ, դեռեւս 4 շաբաթ կմնան հիվանդանոցում: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Մարկին եւ Գրիգորին բուժող բժիշկ Արթուր Մամբրեյանը: «Նրանց վիճակը համարվում է ստաբիլ, սակայն ինչ-որ մեկին առանձնացնել եւ առողջական վիճակը համարել ավելի լավ` կդժվարանամ, քանի որ երկուսի վիճակն էլ լուրջ է, եւ դեռ ժամանակ է հարկավոր, որպեսզի նրանք ոտքի կանգնեն»,- ասել է Ա. Մամբրեյանը: Հիշեցնենք, որ Գ.Նազարյանն ու Մ. Սաղաթելյանը հունիսի 22-ի գիշերը Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում վթարի էին ենթարկվել եւ տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ երկուսն էլ վիրահատվել էին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031