Հրապարակվել է Կրիմսկում ջրհեղեղի զոհերի ցուցակը

Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Կրիմսկի շրջանի վարչակազմի պաշտոնական կայքում հրապարակվել է ջրհեղեղից զոհվածների ցանկը:
Ցանկում նշված է 149 մարդ, ընդ որում` նրանցից շատերի ինքնությունը դեռ պարզված չէ:
Lenta.ru-ն նշում է, որ ցանկում ներկայացված են տվյալներ զոհերի տարիքի եւ դիակների հայտնաբերման մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ի գիշերը երեք քաղաքներում (Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ) ջրի տակ էին անցել շուրջ 5 հազար բնակելի տներ: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 171 մարդ: 159-ը` Ղրիմի շրջանում, երկուսը` Նովոռոսիյսկում, 10-ը` Գելենջիկում: Մոտ 24 հազար մարդ տուժել էր:
Տարերքի հետեւանքով առնվազն երեք հայ էր մահացել` 19-ամյա Շումիտի Գրիգորի Գալստյանը. Լիդիա Ստեփանի Շահբազյանն եւ Հովհաննես Գրիգորի Շահբազյանը: Նրանց տարիքն ու քաղաքացիությունն առայժմ հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031