Մոմավառություն՝ Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ

Երեւանում` Ռուսաստանի դեսպանատան առջեւ այսօր` հուլիսի 9-ին մոմավառության ակցիա է կազմակերպվել` ի հիշատակ Կուբանում ավերիչ ջրհեղեղի զոհերի:
Բազմաթիվ մարդիկ հավաքվել են իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերին: Ակցիային մասնակցել են նաեւ ՌԴ դեսպանատան աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ի գիշերը երեք քաղաքներում (Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ) ջրի տակ էին անցել շուրջ 5 հազար բնակելի տներ: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 171 մարդ: 159-ը` Ղրիմի շրջանում, երկուսը` Նովոռոսիյսկում, 10-ը` Գելենջիկում: Մոտ 24 հազար մարդ տուժել էր:
Տարերքի հետեւանքով առնվազն երեք հայ էր մահացել` 19-ամյա Շումիտի Գրիգորի Գալստյանը. Լիդիա Ստեփանի Շահբազյանն եւ Հովհաննես Գրիգորի Շահբազյանը: Նրանց տարիքն ու քաղաքացիությունն առայժմ հայտնի չէ:
Ռուսաստանում հուլիսի 9-ը սգո օր էր հայտարարվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031