Ամփոփվել են Գյումրիի ընտրությունների արդյունքները

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 14-ին հրավիրած նիստում ամփոփել է սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները: Հանձնաժողովի վերջնական ամփոփ տվյալների համաձայն` Սամվել Բալասանյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ: Այս մասին տեղեկացնում է news.am-ը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ստացել էր 27 հազար 500 քվե: Նրա մրցակիցներից` Անդրանիկ Ավետիսյանը ստացել էր 2 հազար 458 ձայն, Սպարտակ Պետրոսյանը` 2 հազար 130 քվե, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը` 10 հազար 281 ձայն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930