Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ
Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել չարտոնված երթուղով անցնելիս։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ):
«Ամերիկյան գործակալների վերահսկողության տակ գտնվող երկու նավթատար նավ Հորմուզի նեղուցում ականների է բախվել և շարքից դուրս եկել», – ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն հավելում է, որ երկու նավթատար լցանավերը հարված են ստացել Հորմուզի նեղուցում Իրանի կողմից սահմանված անվտանգ անցման փոխարեն չարտոնված երթուղով անցնելու փորձի ժամանակ։ Լցանավերում հրդեհ է բռնկվել։
Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ անձնակազմը լքել է նավերը։
ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Իրանի զինված ուժերը չի թուլացնի Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկողությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը սեպտեմբերի 1-ի երեկոյան կրկին նոր հարվածներ են հասցրել իրար։ Իրանում կան զոհեր և վիրավորներ։

