Բաժիններ՝

Ալեքս Ֆերգյուսոն. Լավ պաշտպանությունը նույնքան կարևոր է, որքան խփած գնդակները

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ մտադիր է աշխատել թիմի պաշտպանական գործողությունների վրա:

«Մենք շատ հեշտ գոլեր ենք բաց թողնում: Արդյո՞ք պետք է երեքական գոլ խփենք ամեն հանդիպման ժամանակ, որպեսզի հաղթենք: Ես չեմ ցանկանում այդ ճանապարհով գնալ:

Մենք մտադիր ենք շտկել իրավիչակը և ավելացնել պաշտպանների վստահությունը, քանի որ լավ պաշտպանությունը նույնքան կարևոր է, որքան խփած գնդակները: Անհրաժեշտ է հավասարակշռված գործել», – Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս