
Հենրիխ Մխիթարյանը շատ ուժեղ ֆուտբոլիստ է. Ջորջիո Կելինի

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուս» – «Շախտյոր» հանդիպումից առաջ թուրինցիների պաշտպան Ջորջիո Կելինին նախախաղային մամլո-ասուլիսի ժամանակ խոսել է նաև Հայաստանի հավաքականի և դոնեցկյան ակումբի առաջատարներից մեկի՝ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Նա տաղանդավոր է, ինչի շնորհիվ կարող է խաղալ Եվրոպայի լավագույն թիմերում: Մենք նրանից չէինք սպասում այդպիսի կտրուկ աճ, քանի որ նախկինում նա այդքան լավ չէր խաղում: «Շախտյորում» այլ ֆուտբոլիստներ էլ կան, ովքեր կարող են հանդես գալ աշխարհի լավագույն ակումբներում», – Կելինիի խոսքերը մեջբերում է դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը