Բաժիններ՝

Ոստիկանության գործողությունները հավաքների ժամանակ

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրավիրվել էր «Հավաքների ազատություն իրավական կարգավորումը և գործնական կիրառությունը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Այն կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ-GIZ) նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գորկծակալությունը:

Քննարկման ընթացքում ներկայացվեց հավաքների ժամանակ իրականացվող ոստիկանության գործողությունների Ուղեցույցը: Այն մշակվել է ԵԱՀԿ փորձագետ Դեյվիդ Այենսոնի և «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանի մասնագիտական խորհրդատվությամբ և անմիջական մասնակցությամբ:

Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի խոսքով` ուղեցույցի նպատակն է ՀՀ քաղաքացիների կողմից հավաքների ազատության իրենց սահմանադրական իրավունքից խաղաղ կերպով, առանց զենքի ու առանց բռնության օգտվելու ապահովումը:

Ուղեցույցը նվիրված է բացառապես այն լիազորություններին, որոնք օրենքով վերապահված են ոստիկանությանը «Հավաքների ազատության մասին» օրենքով և այլ օրենքներով:

Հավաքների ժամանակ ոստիկանութան սկզբունքները պարտադիր պետք է հիմնված լինեն խաղաղ հավաքներին աջակցելու, համագործակցության, բավարար ոստիկանության ուժերի տրամադրման, համաչափության, լարվածության թուլացման, օրինական հիմքերով ստացված տեղեկատվությունից օգտվելու սկզբունքների վրա:

«Հավաքների ազատության մասին» օրենքից ելնելով` Ուղեցույցին կցվել են մի քանի հավելվածներ` հավաքի կազմակերպիչների և մասնակիցների պարտականությունների, ոստիկանության լիազորությունների, Քրեական օրենսգրքով նախատեսված արարքների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված իրավախախտումների վեաբերյալ:

Ոստիկանության պետի տեղակալը տեղեկացրեց, որ ոստիկանությունում ստեղծվում է կարգապահական հանձնաժողով՝ բաղկացած իրավապահ համակարգի և քաղաքացիական հասարակության անդամներից, որը զբաղվելու է հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների քննարկմամբ և օբյեկտիվ իրավական ակտերի մշակմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031