
Լավ` ձեր մեջ մի իրավաբան չկա՞

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ` դինելով Հանրապետական խմբակցությանը, ասաց. «Դուք ինչի՞ եք հավաքվում` քննարկում, ինչպես քվեարկեք: Կզանգեն` կասեն, ինչպես քվեարկեք»:
Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կոչին, թե պետք է կողմ քվեարկել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը` վերջինիս հնարավորություն տալով ապացուցել իր անմեղությունը, ասաց. «Լավ, մի՞թե ձեր մեջ մի իրավաբան չկա, ով կասի, որ մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը»: Նրա դիտարկմամբ` դա իրավաբանական «բոբիկություն է»:
Ի դեպ, ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն արդեն հայտարարել էր, որ ՀՅԴ-ն չի պատրաստվում հանձնել իր գործընկերոջը, ուստի չեն մասնակցելու քվեարկությանը:
Վահան Հովհաննիսյանը ևս մեկ անգամ վերահաստատեց դա, միաժամանակ ասելով, թե իրենք կողմ ենք, որպեսզի ընդհանրապես Սահմանադրությամբ վերացվի պատգամավորների անձեռնխելիության մասին դրույթը: