Աղաբաբյանը չի հարգում Օսկանյանին, որովհետև նա «փռվել էր», երբ Սերժ Սարգսյանն ԱԺ էր գնացել

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցել է, որ ինքը միանշանակ կողմ է քվերակելու Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրին: Նա նաև մեկնաբանել է, թե ինչո՞ւ՝ շեշտելով, որ ինքը Օսկանյանին չի հարգում:

Ըստ ԳԱԼԱ-ի` ուշագրավ է, որ Աղաբաբյանն այս դեպքում առաջնորդվում է ոչ թե կոնկրետ գործի վերաբերյալ իր դորքորոշմամբ, այլ ուրիշ պատճառներ ունի: Բանն այն է, որ Աղաբաբյանը մտապահել է, որ երբ հինգերորդ գումարման ԱԺ է մտել նախագահ Սերժ Սարգսյանը, բոլոր պատգամավորները միահամուռ ոտքի են կանգնել, իսկ Վարդան Օսկանյանը՝ ոչ: «Ինքը փռվել էր, դրա համար չեմ հարգում և կողմ եմ քվերակելու»,- ասել է Աղաբաբյանը:

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը նշել է, որ գաղտնիությունից ելնելով ինքը չի կարող ասել, թե ինչպե՞ս է քվերակելու: Նա միայն հավելել է, որ դատարանը պետք է որոշի՝ ո՞ւմ հիմնավորումներն են ավելի իրատեսական՝ Վարդան Օսկանյանի՞, թե՞ Աղվան Հովսեփյանի:

ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է նաև ԱԺ պատգամավոր, հանրապետական Սուքիաս Ավետիսյանի հետ. «Քանի որ պարոն Օսկանյանը պնդում էր որ ինքը որևէ հանցակազմ չի տեսնում այս գործի մեջ, կարծում եմ հենց ինքը պետք է ասի, որ խնդրում եմ տվեք համաձայնություն հարգելի ԱԺ, ես գնամ մասնակցեմ այդ գործին, ուրիշ բան չեմ կարող ասել: Ինչ վերաբերվում է քվեարկությանը, ապա քանի որ գաղտնի է՝ չեմ հրապարակի` ինչպես եմ քվեարկելու»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս