
Խտասկավառակը այսօր դարձավ 30 տարեկան

1982թ. հոկտեմբերի 1-ին Ճապոնիայում ներկայացվեց առաջին կոմերցիոն խտասկավառակը (Compact disc). այն Բիլլի Ջոելի «52-րդ փողոց» կոչվող խտասկավառակն էր: Այս մասին հայտնում է cnn.com-ը՝ նշելով, որ այսօր խտասկավառակը դառնում է 30 տարեկան:
Այդ օրվանից սկսած աշխարհում միլիարդավոր խտասկավառակներ են վաճառվել: Ներկայում՝ տեխնոլոգիաների արագ զարգացման ֆոնին, երբ տարբեր կրիչների և ինտերնետի միջոցով հնարավոր է ինֆորմացիան արագ փոխանցել՝ խտասկավառակը շատերի մոտ պարզապես նոստալգիա է առաջացնում: