«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան դժգոհ է մնացել թիմի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի ինքնանվիրումից, տեղեկացնում է El Correo-ն:
168.am-ի թղթակցի փոխանցմամբ` ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվող միջնորդագրի քննարկման ժամանակ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, թե փողերի լվացում չի նշանակում միայն անհայտ ծագման փողերի լվացում:
Բրիտանական էկրանային պարարվեստի լավագույն նմուշները ներկայացնող «Forward Motion» ֆիլմաշարը կներկայացվի Հայ Ֆեստ միջազգային թատերական 10-րդ փառատոնին: Այն արտացոլում է բրիտանական պարարվեստի զարգացման նորարար միտումները և ներկայացնում Միացյալ Թագավորության արվեստագետների տեսակետը ժամանակակից պարողների գործունեության վերաբերյալ:
Երկուստեք կարևորվել է Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը և դրա շարունակականությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
«Այստեղ միջնորդությունը արված է միայն և միայն որպես մեղադրյալ ներգրավելու և որևէ կալանքի կամ ձերբակալության հարց առաջ չի քաշվում: Դրանով նախաքննության մարմինը հնարավորություն է տալիս Վարդան Օսկանյանին զբաղվել իր պատգամավորական գործունեությամբ, օգտագործել ԱԺ ամբիոնը, ազատ տեղաշարժվել»,- հայտարարեց Ա. Հովսեփյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր հիվանդանոցից տեղափոխվել է տուն. նա կշարունակվի ապաքինվել տանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ-ում Ստեփան Դեմիրճյանի օգնական Ստեփան Մինասյանը:
«Բայց ինձ մի փոքր զարմացնում է այն, որ ինձ հետ միասին իր մանդատը վայր չդրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը (Խաչատուր Քոքոբելյանը.- Ա.Ս.), որովհետև մենք ունեինք համաձայնություն, որ միասին պետք է վայր դնեինք, որպեսզի առավել երիտասարդներին տեղ տայինք: Իր վերադարձից հետո ես այդ և հարակից այլ հարցերի վերաբերյալ կլսեմ իր պատասխանները, և մի քանի շաբաթ անց՝ այս ամսվա ընթացքում, դուք կստանաք վերջնական պատասխանը թե՛ այդ, թե՛ իմ թեկնածության վերաբերյալ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ԱԺ նախագահը չթույլատրեց, որպեսզի այդ փաստաթղթերը բաժանվեն նիստի ընթացքում, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ այդ մասին պետք է հարցնել ԱԺ նախագահից, ով իրեն ասել էր, թե նպատակահարմար չի գտնում, որ Նիստերի դահլիճում փաստաթղթեր բաժանեն: Իսկ հարցին, թե ինչո՞ւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա չի գտնվելու նիստին, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանը նախապես ծրագրված այց ուներ, և այդ պատճառով բացակայում է: Ո՛չ, նա Հայաստանում չէ: ԲՀԿ պատգամավորներն իրենց ելույթները կունենան, և ֆրակցիայի անունից ես կխոսեմ»:
«Պարոն Օսկանյանը ծառայել է հանրապետությանը, և մենք պահանջում ենք, որ արդար որոշում կայացնեն: Եթե երիտասարդները որոշեն գնալ, կրթություն ստանալ արտերկրում, հիմա ի՞նչ` էդ մարդուն էսպես պիտի դիմավորե՞ն: Պարոն Օսկանյանն էն քիչ պաշտոնյաներից ա, որ բարձրագույն կրթություն ունի, որ արտասահմանում ա սովորել, իսկ հիմա ճի՞շտ է, որ իր հետ էսպես են վարվում»:
«Կարծում եմ` իրենք ճիշտ դիրքորոշում չեն որդեգրել, և կարծում եմ` իրենք պետք է մասնակցեին և’ քննարկմանը, և’ քվեարկությանը ու ներկայացնեին իրենց հակափաստարկները: Դրանից հետո եթե դեմ են, թող դեմ քվեարկեն, բայց պետք է ապացուցեին իրենց հիմնավորումները: Բայց դա իրենց իրավունքն է, ինչպես կուզեն` այնպես էլ կորոշեն»:
Կամ բոլոր պաշտոնյաները` վարչապետն ու պատգամավորները պետք է զրկվեն անձեռնմխելիությունից, կամ` ոչ ոք: Այս ամեն ինչն անընդունելի է, եթե չի վերաբերելու բոլորին: Եթե Վարդան Օսկանյանը 2 մլն պարտք է, թող տա, բայց դատախազը և մյուսները պետք է պատասխան տան, թե վերջին ընտրություններում հարյուրավոր միլիոններն ովքեր բաժանեցին, ով հրահանգեց: Վարդան Օսկանյանին քավության նոխազ, նախընտրական զոհ չդարձնեք, խնդիրը բոլորովին այլ տեղ է»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունը համակողմանի քննարկում է ծավալել և որոշել է չմասնակցել ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԱԺ ներկայացված` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագրի քվեարկությանը:
Բրաուզերին ինտեգրված են Яндекс փոստային ծառայությունն ու որոնողական համակարգը: Ցանկության դեպքում, սակայն, օգտագործողը կարող է փոխել այն մեկ ուրիշ որոնման համակարգով:
«Հայաստանի գլխավոր դատախազին ես հորդորում եմ լրջորեն հաշվի առնել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և շինծու մեղադրանքներով դատապարտելու հետևանքները: Այս գործողությանը մեծագույն մտահոգությամբ հետևում են բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են խոսքի ազատությամբ իրապես ժողովրդակավարական և ժամանակակից երկրում»,- ասել է Ատոմ Էգոյանը:
«Ամեն մարդու պետք էլ չէ կանչել: Ամեն մարդու մենք կարծում ենք մտավորական, բայց նրանք մտավորականի ստվեր էլ չեն: Մենք խոսում ենք ամեն տեղ տեսակով հայ մնացած մարդկանց մասին»:
Սեպտեմբերի 24-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 105 մլն 728 հազար 879 ԱՄՆ դոլար՝ 405.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 119 մլն 401 հազար 775 ԱՄՆ դոլար՝ 406.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Երգչուհին այս անգամ երգում է տղամարդու մարմնի մասին: Երգը կոչվում է «Your Body»: Պարզվում է` երգչուհու տղամարդու մարմինն այնքան է գրավել երգչուհուն, որ նա չի կարողացել անտարբեր անցնել նրա կողքով, ուստի որոշել է նրա մարմնի մասին գեղեցիկ խոսքեր շռայլել:
«Կարծում եմ` Դուք ճիշտ կանեք Ձեր քաղաքացիական իրավունքն իրականացնել և այդ հարցով դիմել դատաքննչական մարմիններին, և ես ցուցմունք կտամ համապատասխան մարմիններին»:
«Մենք՝ որպես գերմանահայ ուսանողներից և երիտասարդ գիտնականներից կազմված խումբ, որոշեցինք բաց նամակով դիմել Ձեզ և Ձեզ ուղղել պարզագույն հարց՝ ո՞ւմ շահերն է ներկայացնում Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, Հայաստանի՞, թե՞ հարևան Ադրբեջանի: Եթե անակնկալի եկաք տարօրինակ թվացող մեր հարցադրումից, խնդրում ենք այցելեք Գերմանիայում ՀՀ դեսպանության պաշտոնական կայքէջը և ծանոթացեք դեսպան Արմեն Մարտիրոսյանի՝ Գերմանիայի Շլեզվիգ- Հոլշթայն երկրամասի մայրաքաղաք Քիլի համալսարանում այս տարվա հունիսի 29-ին ունեցած ելույթին»:
168.am-ի թղթակիցն ԱԺ-ից հայտնում է, որ արդեն Ազգային ժողովում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա այժմ ԱԺ ամբիոնից ներկայացնում է այն հիմնավորումները, ըստ որոնց` ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին պետք է զրկել անձեռնմխելիությունից:
168.am-ի թղթակիցը քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այսօր ԱԺ չի եկել Գագիկ Ծառուկյանը: Ի պատասխան, Իվետա Տոնոյանն ասել է, թե նախապես պլանավորած աշխատանքային գրաֆիկի շրջանակներում` անհետաձգելի այցով Գագիկ Ծատուկյանը գտնվում է արտերկրում:
ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատիստների միջազգային նոր վարկանիշները` 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ:
Քիչ առաջ Աժ ամբիոնից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց պատգամավորներն այսօր չեն մասնակցելու ԱԺ քվեարկություններին:
«Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի: 2011թ. սկզբին Ջոն Հանթսմանի հիմնադրամը «Սիվիլիթասի» միջոցով գումար էր տրամադրել Օսկանյանին: Մինչդեռ պարոն Օսկանյանի դեմ գործողությունները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ նա 2012թ. քաղաքականություն վերադարձավ»:
«Նախկին արտգործնախարարը ամերիկացի բարեգործից ստացած 2 մլն դոլարով անկախ ինտերնետային լրատվամիջոց է հիմնադրել: Օսկանյանի համակիրները վստահ են, որ մեղադրանքը քաղաքական հետապնդման դրսևորում է` կանխելու նրա առաջադրումը գալիք նախագահական ընտրություններին»,- հայտնել է արաբական աշխարհում մեծ հեղինակություն վայելող այս լրատվամիջոցը:
Նորիկի մայրը փաստեց, որ իր տղային տարել են քնչական բաժին և նա չի ունեցել փաստաբան, այսօր առավոտյան ժամը 9:00-ին Նորիկ Սարգսյանը պետք է նորից ներկայանա քնչական բաժանմունք, բայց նա չունի փաստաբան: Այդ իսկ պատճառով նրա հարազատները պահանջում են փաստաբանի պարտադիր ներկայություն հարցաքննության ժամանակ, հակառակ դեպքում դա կդիտվի իրավապահ մարմինների կողմից որպես օրենքի կոպիտ խախտում: Հաշվի առնելով երեկ Նորիկի ծանր բարոյահոգեբանական վիճակը, ոչ մի երաշխիք չկա, որ նրա նկատմամբ չի կիրառվի ճնշման մեթոդներ՝ կորզելով իրենց համար ցանկալի ցուցմունքներ:
Այսօր ժամը 11-ին «Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի մուտքի մոտ, ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի ակցիա է կազմակերպել:
168.am-ի հետ զրույցում Հայկ Կասպարովն ասաց, որ այսօր երեկոյան Շվերին քաղաքում տեղի կունենա իր և իր ապագա կնոջ՝ Լուիզա Դանիելի նշանադրության արաողությունը:
«Ես 8 չեմպիոնական տիտղոս ունեմ, բայց մենամարտում էի ինչ-որ երեխայի հետ, ու մարդիկ նրան ֆավորիտ էին համարում, անհավատալի է»,- ասել է Վիկ Դարչինյանը:
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող Գևորգ Ղազարյանը խոսել է Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում ընթացող «Գովերլայից» կրած պարտության (1:2) մասին: