
Բարսելոնան կամ Ռեալը պայմաններն իրենք են թելադրում, Չելսիի դեպքում թելադրողը դու ես. Նեյմար

«Չելսիի» կիսապաշտպան Օսկարը կոչ է արել Նեյմարին տեղափոխվել լոնդոնյան ակումբ, սակայն վերջինս հասկացրել է, որ դեռ չի պատրաստվում լքել «Սանթոսը»:
«Օսկարն ու Դանի Ալվեսը շատ են գովում իրենց ակումբները, սակայն որոշում կընդունեմ, երբ գա ժամանակը: Տեսնենք, թե ինչ կասի գործակալս: Կողմնորոշվելը շատ հեշտ է: Երբ քեզանով հետաքրքրվում է «Բարսելոնան» կամ «Ռեալը», նրանք իրենց պայմաններն են թելադրում, իսկ եթե «Չելսին», ապա դու՝ քոնը»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում O Globo-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը