
Շախտյորը հաղթում է Մետալիստին. Մխիթարյանը թեթև վնասվածք ստացավ (տեսանյութ)

Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտության մատնեց Խարկովի «Մետալիստին» և վաստակած 33 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացեց Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու, Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը: Մինչ այդ Վիլյանը չիրացրեց «Մետալիստի» դարպասին նշանակված 11 մետրանոցը, իսկ 42-րդ րոպեին Իլսինյոն հաշիվը դարձրեց 2:0:
83-րդ րոպեին Հենրիխ մխիթարյանը փոքր-ինչ վախեցրեց Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» երկրպագուներին. Մխիթարյանը գնդակի համար պայքարելիս հարված ստացավ երիկամներին և միայն բուժօգնություն ստանալուց հետո վերադարձավ խաղադաշտ, սակայն վերջին րոպոները մեր կիսապաշտպանը վստահ անցկացրեց:
Մխիթարյանի գոլը
Վիլյանի չիրացրած 11 մետրանոցը
Իլսինյոյի գոլը
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը