Մանչեսթեր Սիթին չի պատժի Բալոտելիին
«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է, որ ոչ մի կարգապահական տույժ չի կիրառվի թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի նկատմամբ, ով «Սանդերլենդի» հետ խաղում փոխարինվելուց հետո միանգամից գնացել է հանդերձարան:
«Ես չգիտեմ, թե ինչու նա այդպես վարվեց: Սովորաբար Մարիոն այդպես չի անում», – Մանչինիի օգնական Դևիդ Պլատի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:
Խաղից անմիջապես հետո Մարիոն մեկնել է Իտալիայի հավաքական, իսկ Մանչինին հասկացրել է, որ ոչ մի խնդիր չի տեսնում ֆուտբոլիստի գործողություններում:
«Ես գոհ եմ Մարիոյից: Նա հրաշալի խաղաց», – հայտարարել է Մանչինին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը