Բաժիններ՝

Հենրիխը կատարում է իմ բոլոր պահանջները. Լուչեսկու

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրի «Մետալիստի» հետ (2:0) խաղից հետո պատասխանել է մի քանի հարցերի: Նրան հարցրել են, թե ինչն է պատճառը, որ ուկրաինական թիմերը չեն կարողանում կանգնեցնել Հենրիխ Մխիթարյանին:

«Շատ գոհ եմ նրանից: Հենրիխը կատարում է իր բոլոր պարտականությունները և իմ պահանջները: Ես շատ պնդեցի, որպեսզի նա հայտնվի մեզ մոտ: Նրանում տեսնում էի որակներ, որոնք նա չէր կարողանում ամբողջությամբ բացահայտել Դոնեցկի «Մետալուրգում»: Հենրիխը համապատասխանում է իմ խաղային փիլիսոփայությանը: Նա գրագետ ֆուտբոլիստ է», – Լուչեսկուի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս