Դինամոն առանց Բերեզովսկու պարտվում է Անժիին
Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Դինամոն» Մոսկվայում 0:2 հաշվով պարտություն կրեց մրցաշարային աղյուսակի առաջատար Մախաչկալայի «Անժիից»: Հանդիպումը շատ ծանր մեկնարկեց «Անժիի» համար. Գուս Հիդինկի սաներն արդեն 9-րդ րոպեից խաղում էին 10 հոգով, վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ Ժոաո Կարլոսը: Այդուհանդերձ, անգամ 10 հոգով «Անժին» շատ ավելի լավ տեսք ուներ, քան «Դինամոն»: 52-րդ րոպեին մրցավարը ևս 1 անգամ գրպանից հանեց կարմիր քարտը, այս անգամ վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց Դինամոյի պաշտպան Շիլդենֆելդը:
Հանդիպման վերջնամասն անցավ «Անժիի» բացահայտ առավելությամբ և 75-րդ րոպեին Յուրի Ժիրկովի խփած գոլը միանգամայն տրամբանական էր, իսկ խաղավարտից 5 րոպե առաջ իր խոսքն ասաց Սամուել Էտո՛Օն (88՛): «Անժին» 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ և վաստակած 26 միավորով ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում: «Դինամոն» 9 միավորով 13-րդն է:
Նախորդ տուրի ԲԿՄԱ-ի հետ հանդիպման հերոսը` Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, այսօր «Դինամոյի» պահեստայինների նստարանին էր և այդպես էլ չմտավ խաղադաշտ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը