Ռաուլ. Բարսելոնայի հետ ոչ ոքին արդար արդյունք է
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը, ով ներկայումս հանդես է գալիս Կատարի «Ալ Սադ» ակումբում, հայտարարել է, որ էլ կլասիկոյի արդյունքն օրինաչափ է:
«Այս հանդիպմանը խաղադաշտում անհաշտ պայքար էր գնում: Երկու թիմերն էլ շատ պահեր ունեին դարպասը գրավելու համար և մեծ խաղային կարգապահությամբ էին աչքի ընկնում: Կարելի է նաև ասել, որ սա Մոուրինյոյի և Վիլանովայի միջև հակամարտություն էր:
Բնական է, ես կցանկանայի «Ռեալի» հաղթանակին ականատես լինել, քանի որ այդ դեպքում «Բարսելոնայի» հետ միավորների տարբերությունը կկրճատվեր: Սակայն հանդիպման արդյունքն արդար է»,- Ռաուլի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը