Արարատը հավասարվեց Բանանցին. Հայաստանի առաջնություն
«Արարատը» շարունակում հաջող ելույթները Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Հայաստանի առաջնության 25-րդ տուրում երևանցիները սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասան Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ և վաստակած 17 միավորով հավասարվեցին նախավերջին տեղում ընթացող «Բանանցին»: Հանդիպման 5-րդ րոպեին միակ գոլը խփեց Դավիթ Գրիգորյանը:
Այսօր կայացած մյուս խաղում «Միկան» 1:0 հաշվով պարտության մատնեց «Ուլիսին» և վաստակած 52 միավորով կրկին ստանձնեց մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի դերը: 20-րդ րոխեին միակ գոլը խփեց Ալեքս Էնրիկե դա Սիլվան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գանձասարը» 2:0 հաշվով առավելության էր հասել «Փյունիկի» նկատմամբ, իսկ «Շիրակը» 2:1 հաշվով հաղթել էր «Բանանցին»:
Մրցաշարային աղյուսակ
| Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|
| Միկա | 25 | 17 | 4 | 4 | 41 | 23 | 55 |
| Շիրակ | 24 | 16 | 4 | 4 | 42 | 24 | 52 |
| Իմպուլս | 25 | 11 | 5 | 9 | 41 | 39 | 38 |
| Փյունիկ | 24 | 11 | 3 | 10 | 43 | 34 | 36 |
| Գանձասար | 24 | 9 | 7 | 8 | 26 | 20 | 34 |
| Ուլիս | 25 | 7 | 5 | 13 | 29 | 35 | 26 |
| Բանանց | 24 | 3 | 8 | 13 | 24 | 39 | 17 |
| Արարատ | 25 | 5 | 2 | 18 | 19 | 51 | 17 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

