Բաժիններ՝

Պետրեսկուն չգնահատեց նախորդ տուրում Բերեզովսկու փայլուն խաղը. Դինամո – Անժի. մեր դարպասապահը մեկնարկային կազմում չէ

Մեկնարկել է Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի Մոսկվայի «Դինամո» – Մախաչկալայի «Անժի» հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով մի քանի խաղ շարունակ հայտնվում էր թիմի մեկնարկային կազմում, այսօր կրկին հայտնվել է պահեստայինների նստարանին. վնասվածքից ապաքինվել է թիմի հիմնական դարպասապահ Անտոն Շունինը:

Փաստորեն, չնայած Բերեզովսկու` խաղից խաղ ավելացնելուն և նախորդ տուրում ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած հաղթանակում ունեցած մեծ ավանդին` «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն նախընտրեց կրկին մեկնարկային կազմ դուրս բերել Շունինին:

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031