
Լոնդոնը Ռուսաստանին փոխանցեց օլիմպիական կրակը

Մեծ Բրիտանիայի սպորտի և զբոսաշրջության նախարար Հյու Ռոբերթսոնը Ռուսաստանին է փոխանցել օլիմպիական կրակը:
2012 թվականի ամռանը Լոնդոնում կայացել էին Ամառային օլիմպիական խաղերը, իսկ 2014 թվականին Սոչիում տեղի կունենա Ձմեռային օլիմպիադան:
«Մենք հիանալի գիտենք, թե ամեն ինչ ինչպես պետք է անցկացվի և պատրաստ ենք կիսվել օլիմպիական խաղերի վերաբերյալ մեր գիտելիքներով»,-հայտարարել է Ռոբերթսոնը:
Բրիտանացի նախարարը նշել է, թե վստահ է, որ Ռուսաստանն ըստ արժանվույն կանցկացնի Ձմեռային օլիմպիադան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը